«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2009-05-19 | #91, 2009-05-20 | #92, 2009-05-21


ՀՅՈՒՐԵՐՆ ՈՒԺԵՂ ԳՏՆՎԵՑԻՆ

Մայրաքաղաքի «Դինամո» մարզասրահում ավարտվեց «Վարչապետի գավաթի» ձեռքի գնդակի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները, Իրանի եւ Վրաստանի ընտրանիները:

Հաղթող ճանաչվեց Իրանի հավաքականը, որը երեք մրցախաղերում էլ առավելության հասավ մրցակիցների նկատմամբ: Նախորդ օրը իրանցի ձեռնագնդորդները համառ պայքարում 29-28 հաշվով առավելության էին հասել վրացիների նկատմամբ, իսկ մրցումների ավարտական օրը 42-17 հաշվով հաղթեցին Հայաստանի ազգային հավաքականին: Դա մեր ընտրանու 2-րդ պարտությունն էր: Հիշեցնենք, որ մրցումների առաջին օրը հայ մարզիկները 25-40 հաշվով զիջել էին վրացիներին: Վերջիններս հաղթելով նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականին (52-20), 4 միավորով զբաղեցրին 2-րդ տեղը: Հայաստանի ազգային հավաքականը 2 միավորով 3-րդ տեղում է: Մեր թիմը նախորդ օրը 40-22 հաշվով առավելության էր հասել իր ավելի երիտասարդ հայրենակիցների նկատմամբ:

Մրցումների փակման արարողության ժամանակ ձեռքի գնդակի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը տեղեկացրեց, որ այսուհետեւ մրցաշարն ավանդական է լինելու, մասնակիցների թիվն էլ ավելանալու է:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4