«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2009-05-19 | #91, 2009-05-20 | #92, 2009-05-21


ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ «ՅՈՒՆԻԲԱՆԿ»-ԻՑ

Կոմունալ վճարումների իրականացման պարտականությունը փոխանցեք բանկին

Բնակչության մոտ լայն տարածում է սկսում ստանալ բանկերում կոմունալ ծառայությունների դիմաց վճարումների իրականացումը: Նման ծառայություն մատուցում է նաեւ հայաստանյան խոշորագույն բանկերից մեկը` «Յունիբանկ»-ը, որը վերջերս հանդես եկավ կոմունալ վճարումների նոր արդիականացված առաջարկով:

«Հաշվի առնելով բնակչության մեծ պահանջարկը կոմունալ վճարումների գործընթացի ավտոմատացման նկատմամբ, «Յունիբանկ»-ը գործարկեց կոմունալ վճարումների պարբերական իրականացման նոր միասնական համակարգ, որը կոչվում է UNIPAY: Այս ծառայությունից օգտվելու համար հաճախորդից պահանջվում է ընդամենը մեկ անգամ այցելել բանկի մոտակա մասնաճյուղ եւ լրացնել պարբերական վճարումների դիմում-հանձնարարականը: Ըստ այդմ, հաճախորդը հանձնարարում է բանկին իրականացնել ամենամսյա վճարումներ կոմունալ ծառայությունների դիմաց` իր կողմից նշված ժամանակահատվածում, սահմանաչափերով եւ առաջնահերթությամբ», - ասում է «Յունիբանկ»-ի Վարչության նախագահի տեղակալ Սամվել Գրիգորյանը: Դիմում-հանձնարարականը լրացնելուց հետո հաճախորդին տրվում է համապատասխան քարտ, որի վրա նշված է հաճախորդի անուն-ազգանունը, բանկային հաշվեհամարը եւ նույնականացման կոդը: Իրականացված վճարումների վերաբերյալ հաճախորդը բանկի կողմից տեղեկացվում է հեռախոսազանգի, SMS հաղորդագրության կամ էլեկտրոնային փոստի միջոցով` ըստ նրա ցանկության: Բանկային հաշվի բացումը եւ սպասարկումը բանկը իրականացնում է անվճար:

«Այս ծառայությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել հատկապես ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկ ունեցող անձանց մոտ: Կոմունալ վճարումների այս տարբերակը հնարավորություն է տալիս նրանց խնայել ժամանակը եւ վստահ լինել, որ բանկը ճիշտ ժամանակին կապահովի վճարների իրականացումը: UNIPAY-ը չափազանց հարմար է նաեւ «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի հաճախորդներին, քանի որ այն հնարավորություն է տալիս արտերկրից փոխանցումների միջոցով համալրել կոմունալ վճարումների հաշվեհամարը եւ, այդ կերպ, վճարել իրենց կամ երրորդ անձանց կոմունալ ծառայությունների դիմաց», - նշեց Ս.Գրիգորյանը: Ի դեպ նշվեց նաեւ, որ վճարումը փաստացի իրականացնելու եւ այն հասցեատիրոջը փոխանցելու պատասխանատվությունը կրում է բանկը: Այնպես որ, հաճախորդին մնում է միայն մեկ անգամ այցելել բանկի 30 մասնաճյուղերից իրեն ամենահարմարը եւ ձեւակերպել հանձնարարականը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4