«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#91, 2009-05-20 | #92, 2009-05-21 | #93, 2009-05-22


ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄԸ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Եվրոմիության վիճակագրական ծառայությունըՙ «Եվրոստատը» ամփոփել է այս տարվա առաջին եռամսյակում ԵՄ անդամ երկրների տնտեսական ցուցանիշները: Համաձայն դրանց, մի շարք, մասնավորապես մերձբալթյան երկրներում արձանագրվել են համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անկման երկնիշ ցուցանիշներ: Լատվիայում անկումը կազմել է 18,6 տոկոս, Էստոնիայումՙ 15,6 տոկոս, Լիտվայումՙ 10,9 տոկոս: Գերմանիայում տնտեսական անկումը կազմել է 6,9 տոկոս, Ռումինիայումՙ 6,4 տոկոս, Իտալիայումՙ 5,9 տոկոս, Սլովակիայումՙ 5,4 տոկոս, Հունգարիայումՙ 4,7 տոկոս, Նիդեռլանդներումՙ 4,5 տոկոս, Մեծ Բրիտանիայումՙ 4,1 տոկոս, Պորտուգալիայումՙ 3,7 տոկոս, Բուլղարիայումՙ 3,5 տոկոս, Ֆրանսիայումՙ 3,2 տոկոս, Բելգիայումՙ 3 տոկոս, Իսպանիայում եւ Ավստրիայումՙ 2,9 տոկոս: Միակ բացառությունը Կիպրոսն է, որտեղ արձանագրվել է 1,6 տոկոս տնտեսական աճ: Եվրոմիությունում տնտեսական անկման միջին ցուցանիշը կազմել է 4,4 տոկոս:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4