ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Հովհաննես Բաբաջանյանի կիսանդրին կանգնեցվելու է Երեւանի Ավան համայնքում: Մտահղացումը ՀՀ պաշտպանության նախարարությանն է, որը բրոնզե կիսանդրու, գրանիտե պատվանդանի 0,5 մ բարձրության գիպսե աշխատանքային քանդակի եւ գրաֆիկական նախագծի մրցույթ է հայտարարել: Աշխատանքները ներկայացնելու վերջնաժամկետը հուլիսի 1-ին, ժամը 12-ն է:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն նույն օրը պաշտպանության նախարարությունում կայանալիք մասնագիտական հանձնաժողովի քննարկումից հետո: