Լիպեցկցի արվեստագետ Նիկոլայ Ռոգատնեւը ավարտել է քանդակագործական մի կոմպոզիցիա` նվիրված Շառլ Ազնավուրին, որի 85-ամյակը լրացավ երեկ: Արվեստագետը դիմել է ֆրանսահայ երգչին եւ Երեւանի քաղաքապետարան` առաջարկելով կոմպոզիցիան տեղադրել Երեւանի Ազնավուրի հրապարակում որպես Հայաստանի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի բարեկամության խորհրդանիշ: Չժանգոտվող պողպատից պատրաստված քանդակը երգչին պատկերում է ծառի կերպարով քամու ժամանակ: Ծառը եւ քամին կյանքի եւ հարատեւ շարժման խորհրդանիշներն են: Ճյուղերը ստեղծում են երկգագաթ Արարատի ուրվապատկերը:
Լիպեցկի բնակիչները մտադիր են քանդակագործական կոմպոզիցիայի մանրակերտը նվիրել Շառլ Ազնավուրի թանգարանին, որն այս տարի պետք է բացվի Երեւանում, հաղորդում է «Նոյյան տապանը»: