Մոնրեալի Թեքեյան մշակութային միության կազմակերպած խմբակային ցուցահանդեսին «Ջարդը» կտավով իր մասնակցությունն է բերել նաեւ նկարչուհի Նորմա Փափազյան-Աքքելյանը, որը Մոնրեալի դեկորատիվ նկարիչների խմբին անդամակցել է 1996 թվին:
Արվեստագետը հաճախել է Մոնրեալի տեսողական արվեստի դպրոցը, որտեղ սովորել է խորհրդանշաններով պատկերելու արվեստը: «Կտավս անվանել եմ «Ջարդը» (The Chart), որովհետեւ երկու լեզուներում էլ (հայերեն եւ անգլերեն) այն ունի խորհրդանշական իմաստ: Հայերենում դա համազոր է ցեղասպանությանը, իսկ անգլերենում դա նշանակում է «քարտեզ»: Եթե դուք նայեք Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի քարտեզներին, կտեսնեք, որ Թուրքիան ունի կոկորդիլոսի գլխի, Ադրբեջանը` բաց ափի տեսք, բութ մատը դեպի ներքեւ, իսկ Հայաստանը` անմեղունակ աղջկա տեսք», բացատրում է Նորման, ավելացնելով, որ սկզբում ցանկացել է գիրք գրել Հայոց ցեղասպանության մասին, բայց հետո գիտակցել է, որ բառերը չեն կարող նկարագրել այն գազանային վերաբերմունքը, որին արժանացել են մեր ծնողները, մեծ հայրերն ու մեծ մայրերը:
Ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդագրության, Նորման Մոնրեալում դրանից առաջ մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների: 2005-ին նա որմնանկարներ է կատարել տեղի մանկական հիվանդանոցի եւ Քըրքլենդի մանկական գրադարանի համար:
Հ. Ծ.