Երեկ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանի եւ Հայաստանում հավատարմագրված Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան Վահիդ Գալալի մասնակցությամբ կայացավ ԵԱՀ առաջին տիկին Սյուզան Մուբարաքի հովանու ներքո անցկացվող «Եգիպտոսը աշխարհի երեխաների աչքերով» միջազգային մանկական նկարչական մրցույթի մրցանակակիրներին մրցանակների հանձնման արարողությունը: Հայ 15 պատանի նկարիչներից 4-ը արժանացել են ոսկե, 2-ըՙ արծաթե մեդալների, իսկ 9-ը` պատվոգրերի: Մրցանակակիրներին նախարարության կողմից որպես խրախուսական պարգեւներ հանձնվեց «Հայաստանի բնաշխարհը» հանրագիտարանը: Իսկ վերոնշյալ մրցույթին մասնակցած աշակերտների ուսուցիչներն ու կրթօջախների տնօրենները պարգեւատրվեցին ՀՀ նախարարության շնորհակալագրերով, պատվոգրերով ու նվերներով` գեղարվեստական կրթության եւ գեղագիտական դաստիարակության բնագավառում ունեցած ներդրման համար:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ