«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2009-05-21 | #93, 2009-05-22 | #94, 2009-05-23


ԴԱՍԱԿԱՆ ՀԱՄԵՐԳՙ ՄԵՆԴԵԼՍՈՆԻ 200-ԱՄՅԱԿԻՆ

  «Ազգը» պարբերաբար անդրադարձել է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական հինգերորդ փառատոնի դասական համերգներին: Հոբելյանական համերգաշրջանի շրջանակներում արդեն նշվել է ականավոր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 70-ամյա հոբելյանը: Իսկ մայիսի 22-ին, կրկին Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում կայացած դասական համերգը նվիրված էր գերմանացի հանրածանոթ կոմպոզիտոր Ֆելիքս Մենդելսոնի 200-ամյակին:

Երեկոյի ընթացքում հնչեցին Շուբերտի դաշնամուրային կվինտետը, Ռախմանինովի «Էլեգիական տրիոն», Մենդելսոնի տրիոն, Արամ Խաչատրյանի տրիոն, ելույթ ունեցան Մաքսիմ Նովիկովը (ալտ Ռուսաստան) եւ ուրիշներ: Հրաշալի դասական երաժշտության երեկոն ավարտվեց երկարատեւ ծափողջույններով ու հիացական խոսքերով:

Նշենք, որ «Ազգային պատկերասրահ» երաժշտական փառատոնի հիմնադիրներ Մարիամ Շահինյանն ու Գարիկ Նազարյանը երաժշտասեր հանդիսատեսին մայիսի 29-ին հրավիրում են հոբելյանական փառատոնի հանդիսավոր փակման արարողությանը, որին կմասնակցեն Լիզա Բիլավան, Վաչե Շարաֆյանը, ջութակահարներ ԱՄՆ-իցՙ Կոլին Յակոբսեն, Կլարա Կիհլստեդը եւ դիրիժոր Գիլ Ռոուզը (ԱՄՆ): Փառատոնի բոլոր համերգաշարերի մշտական գլխավոր հովանավորն է «Վիվասել-ՄՏՍ»-ը, ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի գլխավորությամբ:

Մ. Մ.


Նկար 1. Խաչատրյան տրիո


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4