Ավարտին մոտեցավ եւս մեկ ուսումնական տարի: Արդեն ավանդույթ դարձած «վերջին զանգը» այսօր կազդարարի, որ հանրակրթական դպրոցների շրջանավարտների համար սկսվում է մեծ կյանք մտնելու մի նոր ժամանակաշրջան: Այդ նվիրական ու հիշարժան օրն առանց միջադեպերի անցկացնելու եւ «վերջին զանգի» օրը հանրապետությունում երթեւեկության անվտանգությունն ապահովելու նպատակով երեկ լրագրողների հետ հանդիպեց ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման եւ վերլուծության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հայկ Սարգսյանը: Շնորհավորելով շրջանավարտներին, պրն Սարգսյանը բոլոր ծնողներին զգուշացրեց ու հորդորեց «ոչ մի դեպքում տրանսպորտային միջոցները վարելու չտրամադրել անչափահաս երեխաներին: Իսկ շրջանավարտներին խորհուրդ եմ տալիս զբոսնել միայն մայթերով ու չզբաղեցնել երթեւեկելի մասը» հնարավոր վտանգներից խուսափելու համար:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ