«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2009-05-21 | #93, 2009-05-22 | #94, 2009-05-23


ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԿԱՎԱՐՏԵՆ ՄՈՏ 48 ՀԱԶԱՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ

Հայաստանի հանրակրթական դպրոցների բոլոր դասարանների համար ուսումնական պարապմունքները այս տարի կավարտվեն մայիսի 23-ին: Ինչպես հայտնեցին ԿԳՆ-ից, այդ օրը դպրոցներում կկազմակերպվի ավանդական «վերջին դասը», իսկ Երեւանի Հանրապետության հրապարակում շրջանավարտների համար կանցկացվի հանդիսավոր միջոցառում: 2008-2009 ուսումնական տարում հանրակրթական հաստատությունները կավարտեն մոտ 48 հազար շրջանավարտներ:

Հունիսի 2-17-ը 4-րդ, 9-րդ եւ 11-րդ դասարանների աշակերտները կհանձնեն փոխադրման եւ ավարտական քննություններ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4