«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2009-05-21 | #93, 2009-05-22 | #94, 2009-05-23


ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ԿՎԻՃԱՐԿԻ ԱՐԱԳ ՇԱԽՄԱՏԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ

Սերգեյ Մովսիսյանը կմասնակցի Օդեսայում մեկնարկող արագ շախմատի աշխարհի 3-րդ առաջնությանը: Առաջնության 16 մասնակիցները վիճակահանությամբ զույգերի կբաժանվեն եւ 2 պարտիայից բաղկացած մրցախաղերում որոշելով հաղթողին (ոչ-ոքի արդյունքի դեպքում կանցկացվի կայծակնային մրցախաղ), կվիճարկեն հաջորդ փուլերի ուղեգրերը մինչեւ եզրափակիչ:

Մրցաշարի մասնակիցների թվում են Դմիտրի Յակովենկոն, Ալեքսանդր Գրիշչուկը, Բորիս Գելֆանդը, Վուգար Ղասիմովը, Էթիեն Բաքրոն, Պյոտր Սվիդլերը, Արկադի Նայդիչը, Պավել Էլյանովը, Ալեքսանդր Մոիսեենկոն, Զախար Եֆիմենկոն, Եվգենի Նայերը, Անատոլի Կարպովը, Պավել Տրեգուբովը, Միխայիլ Գուրեւիչը եւ Յուրի Դրոզդովսկին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4