«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2009-05-22 | #94, 2009-05-23 | #95, 2009-05-26


«ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Թուրքիայի ԵՄ անդամակցությունը 2020 թվականից շուտ ուղղակի անհնար է: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Սոցիալիստական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Մարտին Օբրին: Ֆրանսիական ընդդիմության առաջնորդի կարծիքով, Թուրքիան անդամակցության ճանապարհին պետք է մի շարք կարեւոր քայլեր իրականացնի, որոնցից գլխավորները վերաբերում են կանանց իրավունքներին եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Միեւնույն ժամանակ Սոցիալիստական կուսակցության առաջնորդն իր աջակցությունն է հայտնել Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացին` հայտարարելով, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին իրավունք չունի կանգնեցնելու Թուրքիայի եւ Եվրոմիության միջեւ ընթացող անդամակցության բանակցությունները, հաղորդում է «Նոյյան տապանը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4