Աշխարհահռչակ դիրիժոր եւ ջութակահար Վլադիմիր Սպիվակովին ու դաշնակահար Եվգենի Կիսինին նախօրեին Մոսկվայի պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում «Մոսկվայի վերտուոզներ» նվագախմբի 30-ամյակին նվիրված հոբելյանական համերգի ավարտին «Վալերի Բրյուսով» շքանշաններ են շնորհվել հայ-ռուսական մշակութային ու մարդասիրական կապերի զարգացման գործում մեծ ավանդ ունենալու համար:
1988 թվականի երկրաշարժի մասին լուրը աշխարհահռչակ երաժիշտներին հասել է, երբ նրանք համերգի էին Իտալիայում: Հենց այդ համերգներն էլ դարձան նրանց բարեգործական համերգներից առաջինը, որոնք հետագայում դարձան անհամար, իսկ հասույթը տրամադրվեց «Հայաստանի երեխաներ» հիմնադրամին, Սպիտակի երկրաշարժից տուժած երեխաներին, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությանը:
Եվգենի Կիսինը Սպիտակի պատվավոր քաղաքացի է, Վլադիմիր Սպիվակովըՙ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր:
Ն. Պ.
Նկար 1. Վլադիմիր Սպիվակով
Նկար 2. Եվգենի Կիսին