Հայաստանի մշակույթի նախարարությունն ու Հայաստանում Իտալիայի դեսպանատունը Իտալիայում վերապատրաստում անցնելու մրցույթ են հայտարարել 5 մասնագիտությունների գծովՙ ցուցահանդեսային դիզայն, որմնանկարների եւ հուշարձանների վերականգնում, վոկալ արվեստ (օպերա), կինոռեժիսուրա, երաժշտական գործիքների նորոգում:
Մասնակցության հայտերը կարող են ներկայացնել բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի կրթական աստիճան ունեցող ՀՀ քաղաքացիներՙ մինչեւ մայիսի 30-ը: Մինչեւ 3 ամիս վերապատրաստման ծրագիրը ֆինանսավորում է Իտալիայի կառավարությունը օտարերկրյա քաղաքացիներին տրամադրվող կրթաթոշակների շրջանակում: Լրացուցիչ տեղեկություններըՙ www.ambjerevan.esteri.it կայքում: