«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2009-05-22 | #94, 2009-05-23 | #95, 2009-05-26


ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՂԵԿՑԵՑ ՇԻՐՈՎԻՆ

Սոֆիայում ավարտվեց 6 ուժեղագույն գրոսմայստերների մրցավեճը: Հաջողությունն ուղեկցեց Իսպանիայում բնակվող Ալեքսեյ Շիրովին: Նա 10 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ դարձավ մրցաշարի հաղթող: Ավարտական երկու տուրերում Շիրովը վաստակեց 1,5 միավորՙ ոչ-ոքի խաղալով Դոմինգեսի հետ եւ հաղթելով Կառլսենին:

Առաջատարին կես միավոր զիջեցին Մագնուս Կառլսենն ու Վեսելին Թոփալովը: 9-րդ տուրում Կառլսենը հաղթեց Վան Յուեին: Թոփալովը նախ հաղթեց Վասիլի Իվանչուկին, ապա ոչ-ոքի խաղաց Վան Յուեյի հետ: Վերջինս 4,5 միավորով գրավեց 4-րդ տեղը: Նրան կես միավոր զիջեց Դոմինգեսը: Մրցաշարում անհաջող խաղաց Վասիլի Իվանչուկը, որը 3 միավորով եզրափակեց աղյուսակը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4