Եզակի նախաձեռնությամբ է հանդես եկել Սոֆիայում ծնված Լյուսի Արամ Սեթյանը: Սոֆիայի տեխնիկական համալսարանի գերմանական ֆակուլտետի ուսանողուհի, «Ցայթունգսգրուպի» բուլղարական մասնաճյուղի հետաքննող-լրագրողը, որ երկու բուլղարական օրաթերթերի (http://www.zuchasa.bg եւ http://trud.bg) օնլայնի խմբագիրն է, հիմնել է իր սեփական վեբսայթըՙ (http://www.armengenocide.org) նպատակ ունենալով պայքարել Հայ դատի օգտին, մինչեւ արդարությունը վերականգնվի: Նա խոստացել է կայքը դարձնել բազմալեզուՙ օտարներին գրավելու համար:
Այս մասին կարճ հաղորդագրությունը կոչ է անում աշխարհասփյուռ հայերին նեցուկ կանգնել բուլղարահայուհուն:
Հ. Ծ.