«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2009-05-23 | #95, 2009-05-26 | #96, 2009-05-27


«ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՆՊԱՏԻԺ ԺԽՏԵԼ ԱՐԴԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

«Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ուրացումը դատապարտող նախագծի ընդունումն անհրաժեշտ եմ համարում», այս մասին Գրենոբլի հայկական համայնքի կողմից հրատարակվող «AZAD» հանդեսին ասել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ֆինանսների հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովում 2006-ի աշնանն ընդունված Հայոց ցեղասպանության ուրացումը դատապարտող օրինագծի հեղինակ, սոցիալիստ պատգամավոր Դիդյե Միգոն: Ինչ վերաբերում է Սենատում նախագծի քննարկման ուշացմանը, Դ. Միգոն նշել է, որ նախագծի քննարկմանը դեմ է արտահայտվել կառավարությունը: Միգոն միաժամանակ նշել է, որ կատարված ցեղասպանության ուրացման դեպքում յուրաքանչյուր ոք իրեն կարող է անարգված զգալ: Ներկայացնելով Թուրքիայի Եվրոմիության անդամակցության հարցում Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության դիրքորոշումը, պատգամավորն ասել է, որ Եվրոմիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցությանը պետք է նախորդի վերջինիս կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը, հաղորդում է «Արմենպրեսը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4