«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2009-05-23 | #95, 2009-05-26 | #96, 2009-05-27


ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿԿՆՔՎԻ Worley Parsons ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Worley Parsons միջազգային կոնսորցիումի հետ, որը հաղթող է ճանաչվել եւ պետք է ղեկավարի Հայաստանում ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները, բանակցությունները շարունակվում են: Ինչպես տեղեկացրեց Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, հաղթող կոնսորցիումն ավստրալական, ամերիկյան, բուլղարական եւ եվրոպական դուստր ընկերություններից է կազմված: «Եթե ընդհանուր եզրեր գտնենք, ապա առաջիկա օրերին արդեն կկնքվի», ասաց Ա. Գալստյանը: Նա դեռ վաղ համարեց խոսել, թե որ երկրից կներգրավվեն նոր էներգաբլոկի կառուցման ֆինանսական միջոցները: Մինչ ներդնողների մասին հստակ հայտարարություններ անելը պետք է ավարտին հասցվեն շինարարության տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները, շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության գնահատումները: Դրանից հետո կամ դրան զուգահեռ կտարվեն բանակցություններ հնարավոր ներդնողների հետ: «Հույս ունենք, որ մեզ հետ, որպես համաներդնողներ, կաշխատեն ռուսական, ամերիկյան, եվրոպական մեր գործընկերները», ասաց նա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4