«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2009-05-26 | #96, 2009-05-27 | #97, 2009-05-28


«ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՆԱԼՈՒ ՈՉ ՄԻ ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ»

Հայաստանի` Թուրքիայի եւ Իրանի հետ սահմաններում ռուսական սահմանապահ զորքերը սահմանների պաշտպանությունն իրականացնում են բարձր մակարդակով եւ պատվով, ասաց ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ՀՀ-ում սահմանապահ վարչության ղեկավար Սերգեյ Բոնդարեւը : Նրա տեղեկացմամբ, այս տարի մինչ այժմ սահմանների խախտման համար ձերբակալվել է 99 մարդ, որոնցից 98-ը` փաստաթղթային կեղծիքների, իսկ 1-ը` հայ-թուրքական սահմանն անցնելու փորձ կատարելու համար: Առգրավվել է նաեւ 494,7 հազար ռուբլի արժողությամբ անօրինական ապրանք, 21 միավոր սառը զենք: Այս ընթացքում բացահայտվել են նաեւ 1023 անօրինական փաստաթղթերով սահմանախախտներ: Նրա տեղեկացմամբ, ներկա դրությամբ սահմանապահ վարչությունում ծառայողների 62 տոկոսը պայմանագրային զինծառայող է: 2012-ի վերջում ծրագրվում է, որ սահմանապահ վարչությունը կհամալրվի միայն պրոֆեսիոնալներով: Ս. Բոնդարեւի խոսքով, տարեկան սահմանապահ վարչությունը համալրվում է Հայաստանի եւ Ռուսաստանի 600 քաղաքացիներով, որոնց 70 տոկոսը կազմում են Հայաստանի քաղաքացիները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4