«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2009-05-26 | #96, 2009-05-27 | #97, 2009-05-28


ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ԳԼԱԴԻԱՏՈՐ Է ՓՆՏՐՈՒՄ

Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբից Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանի դուրս գալու դեպքում պաշտպանը կներկայացնի իր նոր ներկայացուցչին, հայտնեց մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը : «Բայց ես արդեն գլադիատոր եմ փնտրում, որ գնա դրանց մեջ աշխատի», ասաց պաշտպանը, նշելով, որ խմբում մթնոլորտը լարված է: Ա. Հարությունյանն ափսոսանք հայտնեց, որ ժամանակին, երբ ինքն ահազանգում էր մարտի 1-ի դեպքերի գործերով վկաների նկատմամբ ճնշումների մասին, իրեն ասում էին, թե դա չի հիմնավորվում: Պաշտպանի խոսքերով, եթե ժամանակին դատախազությունը եւ հատուկ քննչական ծառայությունը համապատասխան կերպով արձագանքեին, ապա «այսօր այս վիճակում չէինք հայտնվի», հաղորդում է «Նոյյան տապանը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4