Նոր մրցաշրջանում հոլանդական «Այաքսի» ղեկը կստանձնի «Համբուրգի» նախկին մարզիչ Մարտին Յոլը: Նա վերադարձել է հայրենիք եւ եռամյա պայմանագիր է կնքել «Այաքսի» հետ: Յոլը կփոխարինի Մարկո վան Բաստենին: Վերջինիս գլխավորությամբ ամստերդամցիները Հոլանդիայի առաջնությունում զբաղեցրին 3-րդ տեղը:
Մարտին Յոլը «Համբուրգի» ղեկը ստանձնել էր մրցաշրջանի սկզբում: Բացի մարզչական աշխատանքից, նա «Այաքսում» պատասխանատու է տրանսֆերային քաղաքականության, մանկապատանեկան մարզադպրոցի սաների համար:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ