«Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով The Aviation Herald պարբերականին, հաղորդում է, որ հայկական ԱՆ-24 բեռնատար օդանավը, որը շահագործող ընկերության անունը անհայտ է, Եթովպիայից ուղեւորվում էր Սոմալի, բայց թանձր մառախուղի պատճառով թռիչքուղուց շեղվել է ու վթարի ենթարկվել: Անձնակազմի 4 անդամները թեթեւ վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: Ըստ հաղորդագրությունների` օդանավը լրջորեն վնասվել է ու հիմա վերանորոգվում է: Մեկ այլ հաղորդագրությունում նշվում է, որ օդանավը մայիսի 18-ին վարձակալել էր արեւելաեվրոպական երկրներից մեկըՙ Եթովպիայից Սոմալի 2 հազար տոննա բեռ տեղափոխելու համար: