ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը մայիսի 29-ին կկազմակերպի արտերկրի լրատվական միջոցների ներկայացուցիչների հնգօրյա ճանաչողական այց Հայաստան: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, եվրոպական մի շարք երկրների, այդ թվում` Իտալիայի եւ Ֆրանսիայի 9 լրագրողներ այցի ընթացքում հնարավորություն կունենան ծանոթանալու Հայաստանի զբոսաշրջային վայրերին: Ըստ Մ. Ապրեսյանի` այցի ընթացքում այդ վայրերի մասին նրանք նաեւ կպատրաստեն նյութեր, որոնք կցուցադրվեն մի շարք հեղինակավոր հեռուստաալիքներով: