«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2009-05-28 | #98, 2009-05-29 | #99, 2009-05-30


«ԱԿՕՍԻ» ՀԱՍՑԵԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ՈՒՂԱՐԿԱԾ ԱՆՁԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

Թուրքական դատարանը 3,3 տարվա ազատազրկման է դատապարտել «Ակօս» շաբաթաթերթի էլեկտրոնային հասցեին սպառնալիքներ ուղարկած Մեհմեդ Քարային: Դատական նիստին «Ակօսը» ներկայացրել է Սարգիս Սերբյանը, իսկ ամբաստանյալը չի մասնակցել դատալսմանը: Մեհմեդ Քարայը Հրանտ Դինքի սպանությունից հետո սպառնալիքներ էր ուղարկել «Ակօսի» աշխատակիցների եւ ընդհանրապես Թուրքիայում ապրող հայերի հասցեին: «Հայրենիքի դավաճանները վաղ թե ուշ իրենց պատիժը կստանան այս հայրենիքի զավակների կողմից: Այս հողերում ապրելու իրավունք չունեք...», «Ակօս»-ի էլեկտրոնային հասցեին ուղարկած նամակում գրել էր Մեհմեդ Քարայը, հաղորդում է «Նոյյան տապանը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4