«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2009-05-28 | #98, 2009-05-29 | #99, 2009-05-30


ԿՄՇԱԿՎԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Ազգային անվտանգության խորհրդի մամուլի գրասենյակից հաղորդում են, որ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի մշակման աշխատանքային խումբը մայիսի 29-ին գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Աշխատանքային խմբում ընդգրկված են շահագրգիռ բոլոր գերատեսչությունների, Եվրոխորհրդի, Եվրոմիության, ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներ եւ փորձագետներ: Քննարկվել են ծրագրի մշակման աշխատանքային հարցեր: Արթուր Բաղդասարյանն առաջարկել է եռամսյա ժամկետում քննարկման ներկայացնել ծրագրի ընդհանուր դրույթները: Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ուշադրություն է հրավիրել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության խնդրին: Ըստ հանրապետության նախագահի հրամանագրի` Մարդու իրավունքների ազգային ծրագիրը պետք է հաստատվի 2010 թվականին, 2011 թվականին պետք է մեկնարկի ծրագրի իրականացումը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4