Մեր կայքէջի ընթերցողներին ծանոթ է այս լուսանկարը։ Դրան կցված կոչով լեյկոզ հիվանդությամբ տառապող այս տիկնոջ մայրըՙ Ծաղիկ Սարգսյանը դիմում էր բարեգութ մարդկանց փրկելու դստեր կյանքը: Տեւական ժամանակ տեղադրելով այդ նյութը հույս ունեինք, ինչպես պատահել էր դրանից առաջ նման մի շարք պարագաներում, որ անհրաժեշտ գումարը կհանգանակվի երիտասարդ կնոջը բուժման համար Սանկտ Պետերբուրգ տեղափոխելու: Ափսոս, գումարը չհանգանակվեց ու մենք երեկ ցավով տեղեկացանք, որ 22 տարեկան Լուսինեն մահացել է հիվանդությունից: Ազգովին կորցրեցինք առիթը մի հայուհու կյանքը փրկելու: Խորապես ցավակցում ենք Լուսինեի ծնողներին ու մխիթարություն հայցում Տիրոջից: