Թուրք հասարակության 64%-ը չի ցանկանում ունենալ իր հարեւանությամբ ապրող հրեաներ: Այս մասին գրում է Իսրայելում լույս տեսնող «Հաարեց» թերթը` վկայակոչելով Բահչեշեհիր համալսարանի իրականացրած հետազոտության արդյունքները: Ըստ հետազոտության, թուրք հասարակության 54%-ը չի ցանկանում ունենալ իր հարեւանությամբ ապրող քրիստոնյաներ, իսկ 43%-ը` ամերիկացիներ: «Ըստ հետազոտության, Թուրքիայում Իսրայելն ամենաքիչ ժողովրդականություն վայելող երկիրն է, որին հաջորդում են Հայաստանը եւ ԱՄՆ-ը», գրում է պարբերականը: