«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2009-05-30 | #100, 2009-06-02 | #101, 2009-06-03


ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՍԿԱԾԱՆՔՈՎ

Հատուկ քննչական ծառայությունից հաղորդում են, որ մայիսի 31-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների կապակցությամբ ծառայության վարույթում քննվող քրեական գործով հունիսի 1-ին ձերբակալվել են թիվ 8 ընտրատարածքի 05 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ Նորայր Եղիազարյանը եւ նույն տեղամասի ընտրող Արմեն Օհանյանը: Նրանք կասկածվում են քվեարկության արդյունքները կեղծելու մեջ: Մայիսի 31-ին զանգվածային լրատվամիջոցներում մասնավորապես «Ա1+», «Հետք» եւ «Լրագիր» ինտերնետային կայքէջերում, թիվ 8 ընտրատարածքի 01, 05, 08, 09, 21 եւ 24 տեղամասերում տեղի ունեցած խախտումների եւ կեղծիքների վերաբերյալ հրապարակումների հիման վրա հունիսի 1-ին հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը իրականացնում է հատուկ քննչական ծառայությունը: Դատախազությունից հաղորդում են, որ նշված ընտրատեղամասում նշանակվել է դատափաստաթղթաբանական փորձաքննություն, որի շրջանակներում փորձագետները հունիսի 3-ին կկատարեն նշված ընտրատարածքի քվեաթերթիկների վերահաշվարկ եւ զննում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4