«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2009-06-03 | #102, 2009-06-04 | #103, 2009-06-05


ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԱՅԱՑԱՎ

Հայկական կողմի շեշտադրումըՙ ինքնորոշման իրավունք

Նախագահի նստավայրից հաղորդում են, որ երեկ Սանկտ Պետերբուրգի «Բալթիկայի աստղ» հյուրանոցում կայացել է Սերժ Սարգսյանի հանդիպումը Իլհամ Ալիեւի հետ: ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում սանկտպետերբուրգյան հանդիպումը հինգերորդն էր ՍԵրժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ: Հանդիպումը սկսվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Մեթյու Բրայզայի եւ Բեռնար Ֆասիեի, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Այնուհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպումը շարունակել են դեմ առ դեմ ձեւաչափով: Մոտ 2.5 ժամ տեւած բանակցություններն այնուհետեւ կրկին շարունակվել են ընդլայնված կազմով: Երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ շարունակել աշխատանքները կողմերի մոտեցումների համաձայնեցման եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հնարավոր հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Այցի շրջանակում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

«Ազգ»-ի տվյալներով, հանդիպմանը հայկական կողմի գլխավոր շեշտադրումը եղել է ինքնորոշման իրավունքի հիմնապահանջը Արցախի համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4