Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի` մոտ ժամանակներս Իտալիայում կայանալիք հանդիպման մասին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունն արված է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության հիման վրա: Այս մասին «Արմենպրեսին» հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը: