Տեւական ընդմիջումից հետո շարունակում ենք Վիլյամ Սարոյանի եւ Մանուել Թոլեգյանիՙ արվեստի մասին զրույցների հրապարակումը: Այս համարումՙ հետաքրքրական հայացք եւ վերաբերմունք ավանգարդ արվեստին:
«Պիտեր Բրուք, Իրինա Բրուք եւ եվրոպական թատրոնի առասպելական տոհմը»ՙ Երվանդ Ազատյանի անդրադարձըՙ ապրիլին Իրինա Բրուքի բեմադրած «Տեղ մը... Լամանչա» թատերախաղի առիթով:
«Գրական նամականի» խորագրի ներքո զետեղված են երկու մասունք հայր եւ որդի Կոստան եւ Արմեն Զարյաններից. երկու նամակՙ մոսկվաբնակ բանաստեղծ, Կ. Զարյանի «Նավը լեռան վրա» վեպի ռուսերենի թարգմանիչ Աշոտ Սահրատյանին:
Գրիգոր Զոհրապի եղերական մահվան հետ կապված նոր փաստՙ ազգային գրադարանի մատենագետ Սուսաննա Գալստյանի մատուցմամբ:
Թատերագետ Վարսիկ Գրիգորյանի հայացքը Արմեն եւ Աննա Էլբակյանների Սարոյանական ներկայացումներին:
Ալեքսանդր Թոփչյանի վերջինՙ «Բանկ Օտոմանի դարավոր գրավումը» վեպի մասին Արտեմ Հարությունյանի մտորումները:
«Անցյալի էջեր» խորագիրը ներկայացնում է Հայաստանի 1920-30-ական թվականների գիտական մթնոլորտի եւ պետական պաշտոնյաների համեստ ապրելակերպի մասին մի փոքրիկ հատված, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆ. Եղիշե Մովսիսյանի հուշերի պատառիկներից:
Երեւանյան նոր հրատարակությունների տեսություն ըստ Գեւորգ Յազըճյանի:
Մ. Բ.