«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2009-06-03 | #102, 2009-06-04 | #103, 2009-06-05


ՓԱՐԻԶԸ ԿՀՅՈՒՐԸՆԿԱԼԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՆ

Հունիսի 24-25-ին Փարիզում արագ շախմատի մրցախաղ կանցկացնեն Հայաստանի եւ Ֆրանսիայի հավաքականները: Հայաստանի հավաքականում հանդես կգան օլիմպիական չեմպիոններ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանն ու Արտաշես Մինասյանը: Նրանց մրցակիցները կլինեն Մաքսիմ Վաշիե Լագրավը, Լորան Ֆրեսինեն, Ժոել Լոթյեն եւ Քրիստիան Բաուերը:

Շախմատային այս յուրօրինակ մրցախաղի կազմակերպիչը ֆրանսիական «Մոդելիեր» ընկերությունն է, որի նախագահը Վարդան Գաբրիելյանն է: Բնականաբար, մրցախաղի անցկացմանը կօժանդակեն երկու երկրների շախմատի ֆեդերացիաները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4