Ֆինանսների նախարարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը հույս հայտնեց, որ մինչեւ այս տարեվերջ Հայաստանի տնտեսության վիճակը կկայունանա, իսկ հաջորդ տարվա մեջ որոշակի բարելավում կլինի: Նա նաեւ նշեց, որ ճգնաժամային իրավիճակներում շատ դժվար է կանխատեսումներ անելը: ՀԲ ներկայացուցիչն ասաց, որ համաշխարհային տնտեսության մեջ նկատվում են որոշակի դրական միտումներ: ԱՄՆ տնտեսությունը կայունանում է, բարելավվում է համաշխարհային ֆինանսական շուկայի վիճակը, նավթամթերքի գները 1 բարելի հաշվով ավելացել են 6,6 տոկոսով: Դրական միտումներ կան նաեւ տարածաշրջանի, մասնավորապես Ռուսաստանի տնտեսության մեջ: Այդ ամենը, Արիստոմենե Վարուդակիսի կարծիքով, կանդրադառնա նաեւ Հայաստանի տնտեսության վրա:
Ա. Մ.