Թբիլիսիում մեկնարկում է շախմատի աշխարհի բազմակի չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեի անվան գավաթի խաղարկությունը: 9 տուրով, շվեյցարական մրցակարգով անցկացվելիք մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Եվրոպայի փոխչեմպիոնուհի Լիլիթ Մկրտչյանը, վերջին երկու տարիների Հայաստանի չեմպիոնուհի Լիլիթ Գալոյանը եւ հանրապետության նախկին չեմպիոնուհի Սիրանուշ Անդրեասյանը: Մրցաշարում բացի հայ եւ վրացի շախմատիստուհիներից, հանդես կգան նաեւ Սլովենիայի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները: Հաղթողը հայտնի կդառնա հունիսի 13-ին: Մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 16500 դոլար է: