Ըստ «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի, Հայաստանի եւ Կիպրոսի բանկերի միջոցով տարեկան 1 միլիարդ եվրո է փոխանցվում Հյուսիսային Իրաք` Քրդստանի բանվորական կուսակցությանը (PKK): Այս մասին հաղորդում է թուրքական «Սթար» թերթը` վկայակոչելով Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) տվյալները: Ըստ թուրքական հետախուզության, Քուրդ գործարարների եւ գործատուների միջազգային միությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Գերմանիայում, Եվրոպայում իրեն անդամակցող 279 կազմակերպություններից հավաքած տարեկան մոտ 1 միլիարդ եվրոն ուղարկում է PKK-ին: Իսկ այդ փոխանցումները, ըստ MIT-ի, իրականացվում են Հայաստանի եւ Կիպրոսի բանկերի միջոցով: Ինչպես կարելի է կռահել, հերթական անգամ գործ ունենք թուրքական ապատեղեկատվության հետ. Հայաստանի եւ Կիպրոսի բանկերը վերջինն են, որ կարող էին նման գործարքների գնալ, երբ գոյություն ունեն արաբական աշխարհի տարաբնույթ դրամատները: