Ազգային ժողովի երկու մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները թափուր էին: Եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական Ավետ Ադոնցը նշանակվել էր Բելգիայում ՀՀ դեսպան: Այդ պաշտոնում ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն առաջարկեց Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը, որը բավական մանրամասն ներկայացրեց իր պատկերացումները Հայաստանի` եվրոպական ինտեգրացիայի եւ ապագա աշխատանքի վերաբերյալ:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն էլ ներկայացրեց ԱԺ նախկին փոխնախագահ Հրայր Կարապետյանի թեկնածությունը` ավելի վաղ Արթուր Աղաբեկյանի հրաժարականից հետո ազատ մնացած պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար: Այս երկու թեկնածությունները դրական երանգով քննարկվել էին ՀՀԿ խմբակցությունում եւ հավանության արժանացել, ինչի մասին էլ հայտնեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդվարդ Շարմազանովը : Երկուսն էլ փակ գաղտնի քվեարկությամբ դարձան նախագահներ (հանձնաժողովներ):
Իսկ Ադոնցի ազատած պատգամավորական մանդատը տրվելու է ԲՀԿ համամասնական ցուցակից Վաչե Խուրշուդյանին:
Մ. Խ.