Վերջին 10-15 տարիներին Հայաստանի տարածքում կատարված պեղումների արդյունքում հնագիտական նոր, հարուստ նյութ է կուտակվելՙ հապացույց Հայկական լեռնաշխարհում վաղնջական ժամանակներում պետական միավորումների գոյության:
Եղած նյութերի եւ տեղեկությունների պարզաբանման նպատակով «Ծիրանի» հասարակական կազմակերպությունը քննարկում-բանավեճ է նախաձեռնել, որը տեղի կունենա հունիսի 13-ին Տպագրիչների 9 հասցեում: Քննարկման թեման էՙ «Վաղնջագույն պետական կազմավորումները Հայկական լեռնաշխարհումՙ ըստ հնագիտական տվյալների», այն կներկայացնի Հայաստանի ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Պավել Ավետիսյանը:
Ն. Պ.