«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2009-06-05 | #104, 2009-06-06 | #105, 2009-06-09


ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԼԱՍ ՎԵԳԱՍԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ

ԱՄՆ-ում բնակվող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը հաղթող ճանաչվեց Լաս Վեգասի շախմատի մրցաշարում, որին մասնակցում էին 89 շախմատիստներ: Նա 6 հնարավորից վաստակեց 5 միավոր: Նույնքան միավոր ուներ նաեւ Էնրիկո Սեւիլանոն, որին Հակոբյանը գերազանցեց լրացուցիչ գործակիցներով: Երկուսն էլ որպես պարգեւ ստացան 4641 դոլար:

Առաջին տուրում Հակոբյանի օգտին միավոր գրանցվեց առանց խաղի: Նա հաղթեց Ջոնաթան Թայարին, Ջես Կրային եւ Լաուրենտ Ֆրեսինեին, ոչ-ոքի խաղաց Մարկ Բրադֆորդի եւ Լյուկ վան Վելիի հետ:

Հայաստանը ներկայացնող Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը 6 հնարավորից վաստակեցին 4,5-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով Գաբրիելը գրավեց 4-րդ, Տիգրանըՙ 5-րդ տեղըՙ իրենցից առաջ թողնելով նույնպիսի ցուցանիշ ունեցող Լյուկ վան Վելիին: Մեր շախմատիստների պարգեւը 413 դոլար է: 4,5 միավորով 14-րդ տեղը զբաղեցրեց ԱՄՆ-ում բնակվող Անդրանիկ Մատիկոզյանը, իսկ ԱՄՆ-ն ներկայացնող մեկ այլ հայազգի շախմատիստՙ Գարուշ Մանուկյանը 2,5 միավորով գրավեց 43-րդ հորիզոնականը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4