Երեկ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիրը (գնաճի հաշվետվություն, 2009 թվականի առաջին եռամսյակ): Ջավադյանն ասաց, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա եւ առաջիկայում գնաճի ցուցանիշները մնալու են բարձր: Նախատեսվում է, որ ՀՆԱ-ն կնվազի 3 տոկոսով, կանխատեսվում է հետագա գնաճ: Տնտեսական անկումը նախատեսվում է 5,8 տոկոս, տարվա երկրորդ կիսամյակում կուժեղացվեն հակաճգնաժամային քայլերը, կանխատեսվում է, որ դրանք բարերար ազդեցություն կունենան տնտեսության վրա:
ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Ն. Մ.