Վեց վավերագրական ֆիլմեր կներկայացնեն արտահայտման ազատության խնդիրները Հայաստանում: «Եվրասիա» համագործակցության հիմնադրամը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացնում է «Արտահայտման ազատության արմատավորումը Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակներում էլ աջակցություն է ցուցաբերվել 6 ֆիլմերի ստեղծմանը:
Դրանք են Արա Շիրինյանի «Զուգահեռ իրականություն», Տիգրան Խզմալյանի «Արմենիա մինուս Ա1 պլյուս», Սուրեն Տեր-Գրիգորյանի «Ներթափանցում», Սուսաննա Օհանջանյանի «Արտահայտման ազատություն եւ ազգային անվտանգություն», Դավիթ Մաթեւոսյանի «Ռոք արտի՞ստ, քաղաքացի՞, աշխարհաքաղաքացի՞» եւ Արմեն Եփրեմյանի «SOS» գերակա շահի անժամկետ պատանդներ» ֆիլմերը:
Հունիսի 13-ից ամեն շաբաթ «Երկիր մեդիա» հեռուստաալիքի եթերում կլինի նաեւ ծրագրի մաս կազմող «Հոդված 27, արտահայտման ազատության իրավունք» հաղորդաշարը, որի ընթացքում կցուցադրվեն վավերագրական ֆիլմեր եւ կքննարկվեն արտահայտման ազատությանն առնչվող հարցեր:
Ա. Հ.