«Գերմանիայի շաբաթների 2009» ծրագրի շրջանակում հունիսի 10-ին եւ 11-ին Վայոց Ձորի մարզում համերգներով հանդես կգան տենոր Քրիստոֆ Շեբենը եւ դաշնակահար Ստյուարտ Էմերսոնը: Միջազգային ասպարեզում հաջողություն վայելող եւ նորարարությամբ աչքի ընկնող երաժիշտները կկատարեն Ֆելիքս Մենդելսոն Բարթոլդիի, Յոհաննես Բրամսի, Ֆրանց Շուբերտի եւ Ռիխարդ Շտրաուսի ստեղծագործությունները:
Դեսպանությունը կարեւոր է համարում Գերմանիայի շաբաթների շրջանակում տեղի ունեցող մշակութային միջոցառումների կազմակերպումը ոչ միայն Երեւանում, այլեւ Հայաստանի մարզերում:
Ջերմուկում համերգը կկայանա հունիսի 10-ին, ժամը 17:00-ին Արվեստի կրթօջախում, իսկ Եղեգնաձորում համերգը տեղի կունենա հունիսի 11-ին, ժամը 18:00-ին մշակույթի կենտրոնում:
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ