«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#105, 2009-06-09 | #106, 2009-06-10 | #107, 2009-06-11


ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՃԱՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՀԱՅ ՔԱՀԱՆԱՅԻ ԴԻԱԿ

Ըստ «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի, Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում հունիսի 9-ին հայտնաբերվել է մի հայ քահանայի դիակ: Մահացած հոգեւորականը 34-ամյա Արմեն Խաչատուրյանն է: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` վկայակոչելով «Ֆրանսպրես»-ի լուրը, Երուսաղեմի ոստիկանության խոսնակ Միկի Ռոզենֆելդը տեղեկացրել է, որ հայ հոգեւորականի դիակը հայտնաբերվել է սանդղավանդակում: «Հայ հոգեւորականի մահը հանցագործության հետեւանք չէ: Ամենայն հավանականությամբ, նա վայր է ընկել ու մահացել», ասել է Ռոզենֆելդը:

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը «Նոյյան տապանին» տեղեկացրել է, որ Արմեն Խաչատուրյանը հանկարծամահ է եղել վերնատան մատուռի մեջ: «Ներկայումս մարմինը փոխադրված է Թել Ավիվ, ուր համապատասխան հետազոտություններ անցկացնելուց հետո մեզ կտեղեկացնեն մահվան պատճառը», ասել է տեր Վահրամը:

Արմեն Խաչատուրյանը 8 տարի առաջ Հայաստանից փոխադրվել էր Երուսաղեմ` իր ծառայությունը բերելու Սրբոց Հակոբյանց վանքում: Նա ծառայել է իբրեւ վանական եւ հոգեւոր աստիճան չի ունեցել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4