«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2009-06-10 | #107, 2009-06-11 | #108, 2009-06-12


«ԱՆԿԱՐԱՅԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՄԻՋԵՎ ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել Է, որ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններում սառը պատերազմի ժամանակաշրջանն ավարտվել Է, Անկարայում սպասում են նախագահ Սերժ Սարգսյանի այցին: «Ավարտվել Է սառը պատերազմի ժամանակաշրջանը»,-Դավութօղլուի խոսքը մեջբերել են թուրքական ԶԼՄ-ները: Նախարարի կարծիքովՙ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերություններում արդեն բացակայում Է թշնամի հասկացողությունը: «Իսրայելի հետ մեր հարաբերությունները միաժամանակ ծառայում են Պաղեստինի օգտին եւ, ընդհակառակը: Ադրբեջանը նույնպես տեսնում Է, որ Հայաստանի հետ մեր հարաբերությունները համապատասխանում են իր շահերին», ասել Է Դավութօղլուն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4