«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2009-06-10 | #107, 2009-06-11 | #108, 2009-06-12


ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ, ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՅԻՑ 20 ՄԻԱՎՈՐ Է ՍՏԱՑԵԼ 12 ՇՐՋԱՆԱՎԱՐՏ

Հայոց լեզու, հայ գրականություն քննությանը հայտ ներկայացրած 12567 շրջանավարտներից 371-ը քննությանը չեն ներկայացել: Ըստ «Նոյյան տապանի», քննությանը մասնակցած շրջանավարտներից 12-ը ստացել են 20 միավոր, իսկ 1193-ը չեն կարողացել հաղթահարել սահմանված դրական 7,5 միավորի շեմը: Միջին գնահատականը եղել է 11,4 միավոր: Կենսաբանության քննությանը մասնակցել են 1756 շրջանավարտներ: 20 միավոր ստացել է միայն 1 շրջանավարտ, իսկ 233-ը չեն հաղթահարել սահմանված դրական միավորի շեմը: Միջին գնահատականը եղել է 11,7 միավոր: Ընդհանուր պատմության քննությանը մասնակցելու հայտ ներկայացրած 541 շրջանավարտներից քննությանը չեն մասնակցել 29: 54 շրջանավարտներ ստացել են 17,5-20 միավոր, իսկ 77-ը չեն հաղթահարել սահմանված դրական միավորի շեմը: Միջին գնահատականը եղել է 12 միավոր: Աշխարհագրության քննությանը մասնակցելու հայտ ներկայացրած 408 շրջանավարտներից քննությանը չեն մասնակցել 20-ը: 17,5-20 միավոր ստացել են 52 շրջանավարտներ, իսկ սահմանված դրական միավորի շեմը չեն հաղթահարել 30-ը: Միջին գնահատականը եղել է 13 միավոր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4