«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2009-06-10 | #107, 2009-06-11 | #108, 2009-06-12


ՀԵՐԹԱԿԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հաղորդում են ստացել թիվ 13/18 ընտրատեղամասի վստահված անձ Ա. Բաբելյանից, որ 2009-ի մայիսի 31-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 13/18 տեղամասում Ս. Պեպանյանը փորձել է 24 հատ քվեարկված քվեաթերթիկ գցել քվեատուփի մեջ եւ այդ եղանակով կեղծել քվեարկության արդյունքները: Դիմումատուն կից ներկայացրել է նշված 24 քվեաթերթիկների պատճենները: Նկատի ունենալով, որ ստացված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-150-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներՙ ՀՀ գլխավոր դատախազությունում 11.06.09թ. հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունՙ նախաքննություն կատարելու:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4