«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#106, 2009-06-10 | #107, 2009-06-11 | #108, 2009-06-12


ԴԱՏԱՐԱՆԸ ՎԱՐՈՒՅԹ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱԿ-Ի ԲՈՂՈՔԸ

Հայ ազգային կոնգրեսը հայցով դիմել էր Վարչական դատարան` մայիսի 31-ի ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը, հունիսի 10-ին որոշում է կայացրել վարույթ չընդունել եւ վերադարձնել հայցադիմումը: Հայցը մերժելու պատճառ է եղել ՀԱԿ դաշինքի մեջ մտնող 14 կուսակցություններից մեկի (մարքսիստական) կողմից իր լիազորագիրը հետ վերցնելու փաստը: ՀԱԿ-ը այս առիթով իր բողոքն է հայտնել այն ձեւակերպելով «անհեթեթ է, քանզի ընդամենը մեկ ամիս առաջ դաշինքի մեկ այլ հայց, ընդամենը 9 կուսակցությունների ստորագրությամբ, ընդունել եւ քննարկել էր Սահմանադրական դատարանը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4