ԱԺ-ից հաղորդում են, որ հունիսի 15-ին եռօրյա այցով Երեւան կժամանեն ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն: Համազեկուցողներին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նախատեսված են հանդիպումներ ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ: Համազեկուցողները Երեւանում կհանդիպեն նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փաստահավաք խմբի նախկին անդամների, դատապաշտպանների, ազատազրկված որոշ անձանց կանանց հետ: