«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2009-06-11 | #108, 2009-06-12 | #109, 2009-06-13


«ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԻՆ ՉԻ ՄՏԱՀՈԳՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ»

Ըստ «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի, «Նյու Յորք թայմս» թերթը հունիսի 11-ի համարում անդրադարձել է համաշխարհային տնտեսական ճգնաժամից 92-ամյա հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանի կրած վնասներին: Ամերիկյան թերթը միաժամանակ նշում է, որ Քըրքորյանը, ում 14 մլրդ դոլարի եկամուտը ներկայումս հասել է 2 մլրդի, շատ մտահոգ չի թվում: Թերթն ավելացնում է, որ Քըրքորյանը նախկինում եւս ապացուցել է, որ հնարավորություն ունի նման տագնապներին դիմադրելու: «Քըրքը նման ճգնաժամեր անցյալում եւս տեսել է, եւ այս մեկը պարզապես փոքր խոչընդոտ է իր ճանապարհին», ասել է Քըրքորյանի վաղեմի բարեկամ եւ «Մետրո Գոլդեն Մայեր»-ի նախկին տնօրեն Ալեքս Եմենեջյանը: Ըստ «Նյու Յորք թայմսի» հրապարակման, Քըրքորյանը նախընտրում է կենտրոնանալ միայն մի քանի ընկերությունների վրա` մերժելով տարբեր ոլորտներում գործունեություն ծավալելու կամ ներդրումներ կատարելու առաջարկները: Նրա բարեգործական «Լինսի» հիմնադրամի միջոցների մեկ երրորդը կապված է «MGM»-ի բաժնետոմսերի հետ: Ըստ թերթի, «Լինսի» հիմնադրամը 2008 վերջին իր հաշվեկշռում ուներ 507,6 մլն դոլար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4