Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ երեկ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն այցելեցին եւ հարգանքի տուրք մատուցեցին նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ա. Մարգարյանի կուսակից ընկերները, ընտանիքի անդամները, հարազատները եւ այլք: Այսօր Ա. Մարգարյանը կդառնար 58 տարեկան: ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի խոսքով` Ա. Մարգարյանն «իր կյանքն ապրեց շատ լիարժեք, իմաստավորված, ամբողջությամբ իմանալով ինչի համար է ապրում, իր ամբողջ կյանքը նվիրելով պետությանը եւ հայրենիքին»: Ավելի ուշ Հանրապետական կուսակցության գրասենյակում հոգեհաց տրվեց ի հիշատակ Անդրանիկ Մարգարյանի: Այդ արարողությանը մասնակցեց նաեւ հանրապետության նախագահը: