Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը` գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Հովհաննես Չեքիջյան եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան, հունիսի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգան համերգով: Ծրագրում Քեշիշյանի, Եկմալյանի, Կոմիտասի, Հովհաննիսյանի, Չեքիջյանի, Հարությունյանի եւ այլոց գործերն են, որոնք կներկայացվեն Հովհաննես Չեքիջյանի, Կառլեն Ալեքսանյանի, Հարություն Օդաբաշյանի խմբավարությամբ: Մենակատարներն են Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Կարինե Ավետիսյանը ( սոպրանո), Սարգիս Աղամալյանը ( տենոր), Սուրեն Մանուկյանը( բաս), Հայկուհի Տոնիկյանը ( երգեհոն), Արամ Թուրաբյանը ( դաշնամուր):
Ն. Պ.